21 11 2023

Ամենաբարձր կաբինետներից է հրահանգվում, որ Գրիգորի Խաչատուրովը հնարավորինս շատ մնա կալանքի տակ. փաստաբան



«Եթե մինչև դեկտենմբերի 16-ը Գրիգորի Խաչատուրովի գործով դատավճիռը  չլինի, վաղեմության ժամկետը համարեք լրացած»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:  Նրա խոսքով՝ ամենաբարձր կաբիներտներից է հրահանգվում, որ Գրիգորի Խաչատուրովը, որքան հնարավոր է, երկար մնա կալանքի տակ: «Պետք է այն դատավորը հայտնվի, որն իրավական արձանագրում կտա ու կասի՝ ժողովո՛ւրդ  հերի՛ք է էս ամենը»:

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։

Մանրամսն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ