«Փաստացի այս ընթացքում հասկացանք, որ մայիսի 8-ից սկսած նախնական դատալսումների ամբողջ էությունը կայացել է՝ Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է շատ կալանքի տակ պահելը»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Հատկանշելով Վերաքննիչն դատարանի մեկ այլ դատավորի՝ Մարաբյանի կողմից ներկայցված դատական ակտերի վերլուծությունը , որով որոշում էր կայացվել հետաձգել դատական նիստը՝ որոշ հարցերով ՍԴ դիմել ու նպատակով, փաստաբանն ասաց պաշպանների կողմից բարձրաձայնված 11 հարցից 3-ը կամ՝ 4-ը Վերաքննիչը դիտել էր որպես՝ դատարանի կողմից թույլատրված դատավարական սխալներ:
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
Մնարամասն՝ տեսանյութում :
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը