Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի ընկերներ,
Փաստաբանական գործունեությանը վերադառնալով ստանձնեցի փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել, ու չնայած այդ ամենին առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր:
Վերաքննիչ քրեական դատարանի իրապես արդար որոշմամբ, այսօր Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը