Հիմք ընդունելով հարցի հանրային բնույթը և կարևորությունը, «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակը տեղեկացնում է․
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենսդրական փաթեթի՝ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների) կողմից ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն իրական շահառուներիի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտադիր պահանջի մասին դրույթները։
Այլ կերպ 2023 թվականի հունվարի 1-ից այլևս բոլոր իրավաբանական աձանց նկատմամբ իրական շահառուների հայտարարագրման պարտականությունն ուժի մեջ է:
Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 1-ը։
Նախկինում հայտարարագիր ներկայացրած իրավաբանական անձի դեպքում վերջնաժամկետն է 2023թ․ փետրվարի 20-ը։
Համաձայն իրավական կարգավորումների՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման պարտականությունը կատարելը առավել քան կարևոր է, քանի որ այն չներկայացնելը կամ ոչ պատշաճ կերպով ներկայացնելը համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.29 հոդվածի կարող է առաջացնել նախազգուշացում կամ տուգանք ընդհուպ մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Անհրաժեշտ է նշել նաև, որ իրավասու պետական մարմին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Հայտնում ենք, որ «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակը մասնագիտացած լինելով կորպորատիվ իրավունքում իրականացնում է ոչ միայն իրավաբանական անձանց իրավական սպասարկումն, այլ նաև առանձին ծառայություններ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն իրավաբանական անձանց իրական շահառուներիի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելուն ուղղված գործողություններ։
Հանրային բնույթ կրող նման և այլ հարցերի վերաբերյալ «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակը պարբերաբար կիրականացնի իրազեկումներ:
«Ջեյ- Փի» փաստաբանական գրասենյակ
Հեռ․՝ 060-61-00-11
Հասցե՝ ք․Երևան, Վ․Սարգսյան 26/1 («Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ)
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը