22 08 2020

Անվճար իրավաբանական օգնություն՝ մահացած վարակակիրների հարազատների համար

Անվճար իրավաբանական օգնություն՝ մահացած վարակակիրների հարազատների համար

Նկատի ունենալով, որ COVID-19 համավարակով մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը չի կատարում իր ուղղակի պարտականությունները և այդ հանգամանքով պայմանավորված մեր քաղաքացիների դիմումներն ու բողոքները․

«ԷՅՋ ՎԻ ԷՅՋ» փաստաբանական գրասենյակը․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Իրավական գործընթացի նախաձեռնություն COVID-19 համավարակի ախտորոշմամբ մահացած անձանց հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների և շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության ուղղությամբ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իրավական աջակցությունն ԱՆՎՃԱՐ Է։ Գրասենյակ կարող են դիմել ՀՀ-ում COVID-19 համավարակով մահացած բոլոր անձանց հարազատները։

Դիմելու համար անհրաժեշտ է մահացածի մահվան հետ կապված բոլոր փաստաթղթերը: Նախնական գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 099151617, 095455454 և 093031095 հեռախոսահամարներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ