30 01 2023

Խոսում ենք մի մարդու մասին, ով 530 օր կալանավորված է․ Վարդևանյանը՝ իր պաշտպանյալ Արամ Գասպարյանի մասին



«Առնվազն գործի ընթացքն ինձ համար հասկանալի չէ․ խոսում ենք մի մարդու մասին, ով 530 օր կալանավորված է, սա շատ մեծ թիվ է․ մենք չենք խոսում պատժի մասին, խոսում ենք խափանման միջոցի մասին  և  եթե խափանման միջոցը 530 օր կիրառված է, վերջին անգամ մարդը լսված է լինում 7 ամիս առաջ, պատկերցնո՞ւմ եք 7 ամիս դատարանը չի տեսել այս մարդուն, առողջական խմնդիր ունի, թե՝ չէ, կարողանո՞ւմ  է ոտքի կանգնել, թե՝ ոչ, փաստացի գրեթե չի կարողանում, սա է իրականութունը։  Ստացվում է ամենաբսուրդային խիստ մոտեցման պայմաններում , միևնույն է, արդեն  ինքը կարող էր ասել՝  ինձ պայմանական վաղաժամկետ ազատ արձակեք․  նման վիճակում ումի՞ց պետք է թաքնվի կամ՝  խոչընդոտի»,-այս մասին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստից հետո, ասաց  ՍԴ3/0150/01/21 դատական գործով ամբաստանյալ Արամ Գասպարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին: Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց Գասպարյանը կրկին կալանավորվել է։ Նշենք, որ Գասպարյանը ԱԱԾ փոխգնդապետ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ