20 01 2023

Փաստաբանների պալատը պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել՝ հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին, նաև զոհվածների ընտանիքների անդամներին

Փաստաբանների պալատը պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել՝ հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին, նաև զոհվածների ընտանիքների անդամներին

ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև` զոհված զինծառայողների ընտանիքների  անդամներին: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:

«ՀՀ փաստաբանների պալատը ցավակցում է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հայտնում իր զորակցությունը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը, օրենքով սահմանված իր գործառույթներին համապատասխան, հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների  անդամներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ