Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ
__________________
ՀՀ փաստաբանների պալատը, որպես փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող կառույց, կարևորելով ժողովրդավարական հասարակությունում հավաքների ազատությունը, մշտապես հետևում է հավաքների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ուժային կառույցների կողմից դրսևորած վարքագծին։
Այս առումով, անհանգստացնող են հավաքների մասնակիցների ու ոստիկանների միջև արձանագրված բախումները։
Վերոգրյալով պայմանավորված՝ Փաստաբանների պալատն իր առաքելության շրջանակներում անվճար առաջին իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցող և բերման ենթարկված անձանց։
Վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ հետևյալ հեռախոսահամարով ՝ 033-600-714»:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը