28 07 2022

Սա օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ, Ռուբիկ Մխիթարյանը պետք է ինքնաբացարկ հայտնի. Երեմ Սարգսյան



Ինչպես արդեն նշել էինք, Վերաքննիչ դատարանում ընթանում է Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքը չփոխելու դեմ պաշտպանների բողոքը: Պաշտպանները միջնորդել են, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի: Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց.

«Սա դիտավորություն է, մեր վերաքննիչ բողոքը համակարգիչը մակագրել էր դատավոր Արշակ Վարդանյանին, գործը չեն տալիս նրան, վերցնում տալիս են Ռուբիկ Մխիթարյանին: Իրենք ունեն իրենց նախընտրած դատավորները:

Ես վստահ եմ, որ սա օրենքի ուժով ստեղծված դատարան չէ, հետևաբար պետք է ինքնաբացարկ հայտնի, չնայած ես արդեն գիտեմ, որ չի հայտնելու, քանի որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանն էլ խնդիրը տեսել է, բայց գործը ընդունել է վարույթ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ