ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ կարճելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետանպդումը։ Պաշտպանն առաջարկեց սկզբից քննարկել քրեական գործը կարճելու միջնորդությունը, իսկ դատավորը պնդում էր, որ անցնում է ապացույցների հետազոտմանը։ Չհամաձայնելով դատավորի գործողությունների հետ, Օրբելյանն այնուամենայնիվ լքեց նիստերի դահլիճը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Սիլվայի գործով» դատական նիստը։
«Եթե գործում կա անհաղթահարելի դեֆեկտ, իսկ մենք ասում ենք հաղթահարելի գործիքը ՍԴ դիմելն է, պարզաբանելն է , կամ գուցե ուրիշ բանն է, որ մենք չգիտենք ու եթե մեկ հատ հաղթահարելու գործիք չկա, ուրեմն դեֆեկտով գործը չի կարող շարունակվել։ Հետևաբար մեր հաջորդ միջնորդությունը պետք է լինի կարճելը, քրեական հետապնդումը դադարեցնելը , որի վերաբերյալ դատարանի որոշումը, որը կկայացվի խորհրդակցական սենյակում, կլինի բավարարել, թե՝ մերժել (ես ակնկալում եմ բավարարել), դատարանը միգուցե այս իրավական դեֆեկտը փորձի շտկել, դրանից հետո կարող ենք անցնել հաջորդ փուլին»,- նիստի դահլիճը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը։
«Ասում ենք պարզ չի Ռոբերտ Քոչարյանն ինչ գործողություն է կատարել կամ ինչպե՞ս է տվել իր համաձայնությունը՝ ենթադրյալ կաշառքի, կամ ինչպե՞ս եք այդ գումարները կապում պարոն Քոչարյանի հետ, որովհետև մեղադրանքի տեքստում նույնիսկ չկա չապացուցված պնդումներ»,-ասաց Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը