Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դատավարության գործով շահառուներ երկու անձ են և երկու պետություն։ Այս ամբողջ քաղաքական հետապնդումների հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ու դրանից շահում են Էրդողանն ու Ալիևը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Ինչ վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանին, Անդրանիկ Թևանյանը նշում է․
«Պատմության մեջ Աննա Դանիբեկյանը մնալու է ամենախայտառակ դատավորը, որը պատվերով դատավարություն է իրականացրել Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, պատմությունն ի գնահատականը տալու է, իսկ իշխանափոխությունից հետո գնահատականը կտա քրգործը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը