28 06 2022

Ձևական դատավարություն խնդրում եմ մի՛ արեք․ փաստաբանը՝ դատավոր Դանիբեկյանին



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է «Սիլվայի գործով» դատական նիստը։

Հիշեցնենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ 

«Փաստաթղթի հետազոտումը ենթադրում է, որ պետք է հասկանալի լինի, թե այդ փաստաթղթով ինչ ենք ուզում ապացուցել, բովանադկությունը եթե պարզ չի, չենք էլ կարողանալու դա հասկանալ։ Դրա համար ենք ասում, հարգելի դատարան, հայոց լեզվից բացի այլ լեզու չգիտենք, չեմ հասկանում․․․ քրդատավարության օրենսգիրքը ձեզ պարտադրում է ապահովել թարգմանությունը»,- դատարանում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Դատավորին դիմելով , փաստաբանը նշեց, որ պետք է գործի մեխ հանդիսացող փաստաթուղթը, որը այլ լեզվով է թարգմանվի հայերեն․

«Եթե դուք մեխանիկական աշխատանք եք այստեղ ուզում անել, այնքան, որ հրապարակվի ու անհասկանալի լինի բոլորի համար, թե ինչ է, մենք ասում ենք՝ դուք զրկում եք մեզ պաշտպանության հնարավորությունից։ Եթե ասում եք Սիլվա Համբարձումյան է այստեղ գրված, մենք պետք է հասկանանք, որ Սիլվա Համբարձումյան է գրած, որովհետև դա միայն հայերենով պետք է լինի և մենք միայն հայրենով դա պետք է հասկանանք։ Այս փաստաթուղթը պետք է  թարգմանվի հայերեն գրավոր, և անգամ տառեր կարդալը պետք է  թարգմանիչը կարդա, որովհետև նա է այդ լեզվին տիրապետում։ Այս փաստաթուղթը չի կարող համարվել հետազոտված այնքան ժամանակ, քանի դեռ քրդատավարության պահանջներին չի համապատասխանում, ձևական դատավարություն խնդրում եմ մի արեք։ Բարի եղեք այնպիսի դատավարություն անցկացրեք, որ հանրությունը հասկանա ինչ փաստաթուղթ էր․․․ Այս գործի համար մեխ հանդիսացող այս փաստաթուղթը իրականում պաշտպանական կողմի համար արդարացնող ապացույց է, որովհետև մեջը գրված է, որ այս անձը պարտք է վերադարձրել ընկերությանը, իսկ թե որ ընկերությանը թարգմանությունից պարզ կլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ