Երբ լիցենզավորման ինստիտուտը սկսի գործել, հակապատվաստումային գործունեություն իրականացնող բժիշկները կզրկվեն լիցենզիայից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այն փոքրաթիվ բժիշկները, ովքեր հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, նրանք օր ու գիշեր զբաղված են այս վնասարարությամբ: Մոնիթորինգ իհարկե իրականցնում ենք, հնարավորինս փորձում ենք այն բժշկական կենտրոնների, առաջնային օղակի հետ աշխատանք տանել եւ հասկանալ, արդյոք բժիշկը իրավունք ունի զբաղեցնելու մի պաշտոն, որին լրիվ հակառակ ուղղությամբ է իր հանրային խոսքը կառուցում», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը