Ադրբեջանի բռնապետն այսօր պատասխանել է իր հայաստանյան կոլեգաներից մեկի այն հարցին, թե ինչն է խանգարում մեզ լինել ավելի կառուցողական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով լքել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ մեր իշխանությունները ժողովրդին պատրաստում են խաղաղության, նա՝ Ալիևը, հպարտ ճեմելով մեր զոհված տղաների սաղավարտներով պատված այգում՝ հստակ ցույց տվեց, թե որտեղից է սկիզբ առնում և շարունակվում սնվել ազգամիջյան ատելությունը։
Մեզանից խաղաղասեր ժողովուրդ չկա, հավատացեք, բայց խաղաղությունը չեն մուրում, դրան պատրաստվում են՝ զինելով և կատարելագործելով բանակը, ստեղծելով նպաստավոր քաղաքական միջավայր։ Այս իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը մեզ համար ո՛չ հնարավորություն է, ո՛չ պատմական շանս, ինչպես ոմանք են պնդում։ Դա կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը