09 12 2020

Հայատյացության քարոզը սկսել է Հայաստանից՝ բարձր մակարդակով

Հայատյացության քարոզը սկսել է Հայաստանից՝ բարձր մակարդակով

Նորանշակ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի  ԱԳ նախարարը Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության»: 

Նախարարին թերևս տեղեկացնենք, որ ոչ միայն Ադրբեջանում, Հայաստանում էլ մեկ հոգի կա, այն էլ՝ ԱԺ պատգամավոր, որը ևս եթե չասենք աջակցում է գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին, ապա գոնե ճիշտ հակառակն է ներկայացնում։ Օրինակ, երբ շատերն են ականտես եղել համացանում տարածված տեսանյութերին, որտեղ երևում է հայ գերիների նկատմամբ ինչպիսի անմարդակային, արաժանապատվություն ոտնահարող  վերաբերմուքն է ցուցաբերվել թշնամու կողմից, որն անգամ միջազգային դատապարտող արձագանքի է արժանացել, սրան զուգահեռ իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը ասել է, թե հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, որը հայտնեց, որ հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը Մարիա Կարապետյանը շահագրգռված է եղել, որ անցնի փակ ձևաչափով։ «Ամենատարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ, որ այդպիսի մարդն ԱԺ-ում անելիք չունի, թող գնա Բաքու ու տեղեկություններ հայտնի մեր ռազմագերիների մասին»,- ասաց Սամսոնյանը։

Արտգործնախարարը խոսում է նաև Արդբեջանում  հայատյացության քարոզի մասին, սակայն իմքայլական ու ՔՊ-ական թիմը երկուսուկես տարի ջանք չի խնայել Հայաստանում հայերի նկատմամբ ատելություն սերմանելու համար։ Ավելին, Հայաստանի վարչապետ մեր քաղաքացիների, ընդդիմության, զինվորների մասին խոսում է շատ ավելի վատ բառապաշարով, քան Ադրբեջանի նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ