Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը Հայաստանին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
«Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,-այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է», ասել է Ա․Գամկրելիձեն, որի տեղեկություններով՝ ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները պետք է հեռախոսազրույց ունենան, ու այդ ընթացքում որոշվելու են աջակցության հետ կապված մանրամասները:
«Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը», ասել է նա:
Aliq.ge-ն հիշեցնում է, որ Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թ. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Ալեքսեևկա գյուղում, ԱՄՆ-ի կառավարության ծրագրով: Կենտրոնը, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, զբաղվում է կենսաբանական սպառնալիքների ուսումնասիրությամբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը