Մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվն ենք ունեցել կորոնավիրուսով դեպքերի՝ 697 նոր դեպք. հետեւաբար, ընդահանուր թիվը հատել է 11 հազարի շեմը՝ հասվելով 11 221-ի: ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի:
«Նաեւ կա մի վտանգավոր միտում, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նորից բռնկում: Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարեւոր է կանոնների խիստ պահպանումը»,-ասաց նախարարըեւ ավելացրեց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. «Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը