10 01 2019

9 պարզ բժշկական թեստ, որոնք կարող ենք անել հենց հիմա

9 պարզ բժշկական թեստ, որոնք կարող ենք անել հենց հիմա

Որպեսզի ինչպես հարկն է, հոգանք մեր առողջության մասին, պետք է բժշկական ամբողջական հետազոտություն անցնենք, սակայն օրգանիզմի վիճակի մասին կարող են վկայել նաև պարզ թեստերը, որոնք կարող են ահազանգել լուրջ հիվանդությունների մասին մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը։ AdMe.ru-ն ներկայացնում է 9 թեստ, որոնք կօգնեն ձեզ տեղեկանալ ձեր առողջական վիճակի մասին։

1․ Սրտի և թոքերի հիվանդություններ

Ցուցամատերը ծալեք գլխիվայր շուռ եկած J տառի ձևով։ Տեսնո՞ւմ եք դրանց միջև շատ փոքրիկ բաց տարածությունը Հրաշալի է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, սրտի և անոթների հետ խնդիրներ չունեք։ Եղունգների միջև տարածություն չկա՞։ Դա կարող է արյան մեջ թթվածնի ցածր քանակության արդյունք լինել, որի պատճառով մատերը հաստանում են։ Թթվածնի անբավարարությունը կարող է մի շաք պատճառներ ունենալ։ Օրինակ՝ սրտի, թոքերի հիվանդությունները կամ աղեստամոքսային տրակտի բորբոքումը։

2․ Ինսուլտ

Այս թեստի համար Ձեզ վայրկյանաչափ է հարկավոր։ Մի ոտքը բարձրացրեք այնպես, որ ազդրը զուգահեռ լինի հատակին, և հետևեք ժամանակին։ Կարողացա՞ք 20 վայրկյանից ավել կանգնած մնալ։ Հրաշալի է, ինսուլտ Ձեզ չի սպառնում։ Եվ հակառակը․ հավասարակշռության հետ դժվարություններ ունենալը մեկ ոտքի վրա կարող է խոսել գլխուղեղի անոթների վնասումների մասին

3․ Անեմիա

Կանգնեք հայելու առջև և ձգեք ներքևի կոպը։ Նորմալ գույնը վառ վարդագույնն է, սակայն անեմիայի դեպքում ներքի կոպը բաց վարդագույն կամ նույնիսկ դեռնավուն երանգ է ստանում։ Անեմիան վրա է հասնում հեմոգլոբինի անբավարար քանակությունից։ Օրգանիզմի մկանները քիչ թթվածին են ստանում և չեն կարողանում հարյուր տոկոսով աշխատել։ Եթե գունատություն, հոգնածություն կամ շնչահեղձություն եք նկատում, ավելի լավ է՝ անալիզ հանձնեք՝ պարզելով արյան բաղադրությունում երկաթի քանակը։

4․ Հորմոնալ դիսբալանս և միկրոտարրերի անբավարարություն

Մազաթափությունը բնական երևույթ է։ Բժիշկներն ասում են, որ մենք օրական 50-100 մազ ենք կորցնում։ Եվ դրա համար անհանգստանալու կարիք չկա։ Սակայն հասկանալու համար՝ պե՞տք է անհանգստանալ,թե ոչ, կարելի է անցնել հետևյալ պարզ թեստը․

Մազերը պետք է չոր և մաքուր լինեն։ Քաշեք մազերի ոչ մեծ քանակություն, սակայն շատ ջանք մի՛ գործադրեք։ Եթե ձեռքում 2-3 մազ հայտնվեց, ապա ամեն բան կարգին է։ Իսկ եթե ավելի շատ, կարիք կա մասնագետի դիմելու։

 

5. «Թունելի սինդրոմ»

 

Այս թեստը երևան է հանում գրասենյակային աշխատողների, նկարիչների և մոտոցիկլետիստների գլխավոր խնդիրը՝ կապված դաստակների հետ։

Ձեռքերն այնպես բարձրացրեք, որդաստակները դեմքի դիմաց լինեն։ Փորձեք մատների վերջույթներով ձգվել մինչև ափի սկիզբ։ Այդ դիրքով մնացեք 1-2 րոպե։ Եթե ցավ կամ անհարմարություն եք զգում, ապա կարող եք դաստակների խնդիր ունենալ։ Այս սինդրոմն առաջանում է, երբ նյարդը ճնշվում է։Առանց ժամանակակից բուժման ցավը կամ թմրությունն ուժեղանում է։

6․ Շաքարային դիաբետ

Այս թեստն անցնելու համար ձեզ օգնություն է հարկավոր։ Մտերիմներից մեկին խնդրեք մատիտ վերցնել։ Նա պետք է դիպչի ձեր ոտնաթաթին և մատներին մատիտի բութ մասով։ Կարո՞ղ եք առանց նայելու կռահել, թե մատիտի որ մասով է նա դիպչում Ձեր ոտքին։ Եթե Դուք ամբողջապես չեք զգում հպումը, ապա նյարդային վերջույթները լավ չեն աշխատում։ Ցածր զգայականությունը կարող է խոսել նևրոպատիայի՝ շաքարային դիաբետի պատճառով նյարդերի վնասման մասին։

7. Շնչերակների խնդիրներ

Ոտքերը 45 աստիճան անկյան տակ բարձրացրեք։ Մնացեք այդ դիրքում մի քանի րոպե։ Իսկ այժմ գնահատեք ձեր ոտքերի գույնը։ Գունատ, գրեթե սպիտակ ոտքերը և մատները խցանված շնչերակների պատճառով արյան վատ շրջանառության նշան են։ Գույնի փոփոխություն կարող եք  նկատել միայն ոտքի մի մասում  կամ կարող է գունատվել անգամ երկու ոտքը։

Երբ շնչերակները խցանվում են, մկանները թթվածին չեն ստանում, և առաջանում են հետևյալ նշանները՝ ցավ, թմրություն։

8․ Լսողություն

Այս թեստի համար պետք է առաձնանաք անաղմուկ սենյակում։ Ձեռքը մոտեցրեք ականջին և մատները շարժեք։ Լսո՞ւմ եք ձայնը։ Իսկ հիմա ձեռքը դանդաղ հեռացրեք, մինչև որ ականջի և ձեռքի հեռավորությունը հասնի 15 սանտիմետրի։ Դեռևս լսո՞ւմ եք ձայնը։ Շնորհավորում ենք, ձեր լսողության հետ ամեն բան կարգին է։ Չմոռանաք նույնը փորձել մյուս ականջի համար։

9․ Սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ հակում

Այս թեստն անցնելու համար տնից պետք է դուրս գաք։ Բարձրացեք 8-12 աստիճանով՝ ինչ-որ երգ երգելով։ Կարելի է խոսել հեռախոսով կամ բանաստեղծություն արտասանել։ Կարևորը՝ չլռել։ Եթե սիրտն ասես դուրս է պրծնում կրծքավանդակից, իսկ շնչառությունը վատանում է, ապա թոքերը և սրտանոթային համակարգը գլուխ չեն բերում ծանրաբեռնվածությունը։

Հիշեցնենք, որ ինքնուրույն թեստերը չեն կարող փոխարինել բժշկական հետազոտություններին, և ցանկացած անհանգստացնող ախտանշանի դեպքում պետք է դիմել մասնագետի։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ