Սա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ կիրառում են, անդրադառնալով հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիները մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնությանը: Այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց՝ համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան․ տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։
Նախարարին խնդրեցին արձագանքել նաև «Ռեստորանների ասոցացիայի» հայտարարությանը, որով կառավարությանն ու առողջապահության նախարարությանը կոչ է արվում զերծ մնալ քաղաքացիների մուտքը ռեստորաններ սահմանափակող նախաձեռնությունից։
«Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունը», - ասաց Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը