Կարող է նույնիսկ 15 հազար դրամ լինի, ի՞նչ խնդիր կա, թող նորից թեստ հանձնեն. Փոխնախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյան լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խնդրին, որ բազմաթիվ աշխատողներ, ենթարկվելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հայտնի հրամանի պահանջին, գումար են վճարել և թեստավորվել են՝ թեստի պատասխանը ներկայացնելով գործատուին, սակայն միայն երեկ է Առողջապահության նախարարությունը տեղեկացրել, որ պատասխանները պահանջվելու են հոկտեմբերի 14-ից։ «Շատ լավ, հիմա մեկը մյուսին ինչո՞վ է խանգարում․ եթե մարդը մեկ անգամ հանձնել է թեստ, երկրորդ անգամ էլ է հանձնելու», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը