Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին․
«Բազմաթիվ հայրենակիցներ են դիմել մեզ, մասնավորապես Գեղարքունիքի մարզից, առողջության առաջնային պահպանման գյուղական աբուլատորիաներն օպտիմալացման հետ կապված։ Իհարկե իրարամերժ խոսակցություններ կան, որ այդ ծրագիրը լինելու է կամ չի լինելու։ Կուզենամ, որ դուք անձամբ հնչեցնեք այս ամբիոնից։ Արդյոք կա՞ այդպիսի ծրագիր։ Եվ եթե կա, կուզենամ, որ այն կարևոր բաղադրիչները, որոնք պետք է տրվեն այդ օպտիմալացման վերակազմավորման, այսինքն օպտիմալացման միացման սկզբունքում դուք նշեք նաև նշեք այն պիլոտային ծրագրերը, որոնք իրականացրել եք Հանրաետությունով մեկ և դրանց ծախսարդյունավետության մասին խոսեք կոնկրետ փաստերով։ Իմ հարցը բաղկացած է 3 ենթահարցից․
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը