ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն այցելել եցին Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներ, հանդիպեցին համայնքի բնակիչներին , լսեցին նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին:
«Կութ գյուղը թշնամու նշանառության տակ է. հեկտարներով հողեր թշնամու տեսադաշտում են և հսկողության տակ »,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը: Նրա խոսքով՝ դա դժվարացնում է գյուղացու ապրելակերպը, քանի որ անվտանգային ռիսկերի պատճառով գյուղացին այլևս չի կարողանում մշակել ցանքատարածքները, վարելահողերը և հոգալ իր ապրուստի խնդիրը:
Պատգամավորն ասում է, որ ադրբեջանական ագրեսիայի , ինչպես նաև՝ իշխանությունների դավաճանական անգործության հետևանքով շատ համայքներ կարգավիճակով արդեն սահմանապահ են.
«Բազմիցս ԱԺ-ում բարձրաձայնել ենք, որ Գեղարքունիքում սահմանի երկարությունը նախկինում 79 կմ էր, այժմ՝ 140 կմ է. իշխանությունների դավաճանական անգործության հետևանքով կան շատ համայքներ , որ արդեն սահմանապահ են և չնայած այդ կարգավիճակին, այսինքն՝ սահմանապահ են դարձել , դրանք կառավարության 2014 թվականի որոշմամբ ընդգրկված ցանկում չկան, եթե ընդգրկվեին նշանակում է,որ այդ գյուղերի բնակիչներին պետք է փոխհատուցում տրվի, ինչը չկա: Ընդամենը 5 մլն դրամ, իբրև սահմանամերձ համայնքներ, տրամադրվել է, այն էլ՝ հստակ տարհանման և այլ նպատակների համար… Բազմաթիվ են այստեղ խնդիրները, սկսած՝ աղբյուրակապերից… Ջրի ակունքները գտնվում են թշնամու հսկողության ներքո»,-ասաց Արման Ղազարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը