Սա ոստիկանական երկիր է եւ առաջին անգամ չէ, որ ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են իրականացնում: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:
«Բազմիցս դա ցույց են տվել, այդ թվում Կիրանցում, ԱԳՆ շենքի մոտ, նաեւ Դեմիրճյան փողոցում: Մենք որպես պատգամավորներ փորձում էինք ընդամենը մեր աշխատասենյակներ գնալ: Ոստիկանությունը արդեն բոլոր սահմաններն անցել է, ապօրինի գործողությունների է դիմում: Իրենք մի բան են սովորել, եւ միշտ ասում են՝ եթե գտնում եք, որ մեր գործողություններն ապօրինի են, կարող եք վիճարկել, բազմաթիվ դեպքեր են եղել, ի՞նչ վիճարկենք: Եթե մի ցուցարար ոստիկանի վահանից քաշի, նրան կձերբակալեն, իսկ իրենց ակնհայտ հանցագործության համար ոչինչ չեն անում, առավելագույնը ծառայողական քննություն են նշանակում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը