31 10 2023

Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 475 դեպք

Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 475 դեպք

Հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 475 դեպք: Բոլոր նոր դեպքերը գրանցվել են երեխաների շրջանում։

Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատված էր 471 դեպք։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ներկայումս հոսպիտալացված է 2 հիվանդ։ 302 քաղաքացի դուրս է գրվել։

Դեպքերից 332-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ:

Օրեր առաջ ԱՆ-ն հաստատեց՝ Հայաստանում կարմրուկի հետևանքով 1 տարեկան 8 ամսական երեխա է մահացել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ