Օրերս հայտնի դարձավ, որ պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը մահացել է ալերգիայից․ նույն օրը մահացել էր նաև նրա տատիկը։ Պատասխանելով ալերգիայից մահվան մասին հարցին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Կարող է նման դեպք պատահել, երբ ինչ-որ բանի նկատմամբ ալերգիայի պատճառով առաջանում է նման սուր վիճակ, և եթե այդ պահին չցուցաբերվի համապատասխան բժշկական աջակություն, կարող է մահվան դեպք լինել»։
Նախարարը խոսեց նաև կարմրուկի դեպքերի մասին՝ ասելով, որ վերջին մեկ շաբաթում 13 դեպք է գրանցվել։ Այժմ մեծ թափով ընթանում են պատվաստումներ բուժաշխատողների շրջանում, որոնք հիմնական տարածողն են հանդիսանում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը