ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Տեղեկությունը «Sputnik Արմենիային» հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հացադուլ էր հայտարարել, երբ ԱԳՆ-ի շենքի մոտ նրա նախնական ձերբակալումից անցել էր 6 ժամ, բայց նրան ո՛չ ազատ էին արձակել, ո՛չ էլ ձերբակալման որոշում էր կայացվել։
Փաստաբանի տեղեկություններով` Հարությունյանն այս պահին առողջական խնդիր ունի, ու նա ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը