11 07 2023

Հիմա սատանան սրանց դիմաց խաչ է հանում․ Աշոտ Հարությունյան



 ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով՝ գյուղացին ամեն օր բախվելու է խնդիրներին, քանի դեռ  չկա համակարգված խնդիրների ուսումնասիրում, վերլուծություն, ներկայացում։ Մեծ առումով խնդիրների պատճառը, ըստ նախկին փոխնախարարի, ոչ ճիշտ կառավարումն է, հարցերին անգրագետ մոտեցումը, փորձի պակասը, նաև՝ դիտավորությունը։ «Կարկտային համակարգ, ոռոգման համակարգ, ապահովագրման համակարգ, բոլոր առումներով խայտառակ վիճակ է․ժամանակին ՀԿ-ներ  կային, որ Սևանի, անտառների, կանաչապատման խնդիրներով դարձան «դանկոներ», բոլորին ապակողմնորոշելով էսօր դարձել են պատգամավորներ ու՝«ձայն բարբառո հանապատի»․ բա ո՞ւրեք, կատարեք ձեր գործառույթները, համակարգում մադիկ կան փուշ կերած հորթի նման աչքերիդ մեջ են նայում, բայց հետո պարզվում է լավ էլ վարժեցված են, խնդիրը լավ էլ գիտեն,ուղղակի հրահանգ չունեն լուծելու»։ 

«Ասում եք՝ ստրատեգիա մշակեն, ի՞նչ մշակեն․ ով մի բան խոսի, ասում են՝ պատերազմ եք հրահրում․ հեգնանքով ասեմ՝  գյուղատնտեսությունն էլ  մի զարգացրեք, պատերազմ կլինի․․․ Պետության ռազմավարությունը պետք է լինի մեկը՝ ուժեղ, հայրենանվեր, հայրենասեր ու պետականամետ ղեկավար ունենալը և կտեսնեք երկիրը շատ արագ վեր կհառնի․․․ Ամենաշքեղ մեքենան խփել եք պատին, ցխել եք ասում եք՝ հետևի աջ ստոպը չի վնասվել․ էսօր  հասկացող, չհասկացող ասում է՝ «30 տարի․․․»․  բառը գցել են տեղապտույտի մեջ ու 5 տարի է մատի փաթաթան են արել․ հերի՛ք եղավ, դուք ի՞նչ եք արել պետության համար ձեր ծնված օրվանից մինչ էս պահը․․․Հիմա սատանան սրանց դիմաց խաչ է հանում, իսկ ամենամեծ փոփոխության մասին մի խելոք մարդ է ասել՝ մեկ փամփուշտը մարդու գլխում մեծ բան է փոխում, թեկուզ այն դիպչում է հետույքին»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ