26 04 2019

Մշակութային ոլորտում սպասվող բարեփոխումները դեռ չեն իրականցվել․ Ռուբեն Բաբայան



«Մշակույթի նախարարության գոյությունը կամ չգոյությունը չեմ կապում մշակույթի արժևորման հետ: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ չկան Մշակույթի նախարարություններ, բայց կա մշակույթ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Նա մատնանշեց մշակութային քաղաքականության բացակայությունը. «Սա շատ ավելի կարևոր է: Շատ կարևոր է նաև հասկանալ, որ մշակութային քաղաքականությունը ձևավորվում է ներքևից վերև»:

Ըստ Բաբայանի՝ մշակութային ոլորտում սպասվող բարեփոխումները դեռ չեն իրականցվել:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ