«Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի Մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
««Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, փետրվարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական»կայարանում ցուցադրված կլինեն բանաստեղծի ձեռագրերը եւ «Վերնատուն» ցուցահանդեսը։
Իսկ փետրվարի 19-ին՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ժամը 13:00-ից մինչ 19։00-ն «Երիտասարդական» կայարանում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Գեղեցիկ նախաձեռնությանը կմասնակցեն Նոյան Տապան, Անտարես և Զանգակ գրատները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը