10 01 2019

30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ը հաղորդավար չի ունենա

30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ը հաղորդավար չի ունենա

Ամերիկյան կինոակադեմիան հեղինակավոր «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության համար հարմար հաղորդավար չգտնելու պատճառով որոշել է 1989-ից ի վեր  առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավարի անցկացնել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում:

Նախկին հաղորդավար Քևին Հարտի կրկնակի հաստատումը, ըստ պարբերականի աղբյուրների, բացառվում է: Հարտը հաղորդավար է նշանակվել անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին, սակայն երկու օր անց լքել է պաշտոնը` հին հոմոֆոբ թվիթների պատճառով, որոնք հայտնաբերել էին սոցցանցի օգտատերերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ