Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել է «ՕՍԿԱՐ» մրցանակի հավակնորդին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է:
Այս մասին տեղեկացնում է Հայկական Ազգային Կինոակադեմիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը