Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ ճանաչվեց Դեն Կվանի և Դենիել Շայներտի «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը։
Մյուս մրցանակակիրները.
Լավագույն դերասան` Բրենդան Ֆրեյզեր («Կետ»),
Լավագույն դերասանուհի` Միշել Յեո (Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Լավագույն ռեժիսոր՝ Դեն Կվան և Դենիել Շայներտ («Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Լավագույն երգ` «Naatu Naatu» («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»),
Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա», ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր,
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Պինոկիո Գիլերմո դել Տորո»,
Լավագույն օպերատոր ՝ Ջեյմս Ֆրենդ («Արևմտյան ճակատում նորություն չկա»),
Լավագույն օրիգինալ սցենար` «Ամեն ինչ ամենուր և միանգամից»,
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»,
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Հրաժեշտ իռլանդական ձևով»,
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ`«Փղերին հմայողները»,
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք` «Արևմտյան ճակատում նորություն չկա»,
Լավագույն կոստյումներ` Ռութ Է. Քարտեր («Սև հովազ. Հավերժ Վականդա»,
Իսկ ահա կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի» ֆիլմն Օսկար մրցանակ է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Նշենք, որ այս տարի առաջին անգամ օսկարի պատմության մեջ կարմիր գորը կարմիր չէր: «Օսկար»-ի կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են, որ մայրամուտին ճանապարհը ծովափ հիշեցնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը