Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս ՄքԴորմանդը: Մրցանակաբաշխությանը հաջորդած խնջույքի ժամանակ, սակայն, ինչպես նշում է The Daily Mail-ը, արձանիկը գողացել են:
Այն գողացել է ոմն Թերի Բրայանթ, որին անվտանգության աշխատողները ձերբակալել են:
Ի դեպ, համաձայն Hollywood Reporter-ի, «Օսկար 2018» մրցանակաբաշխությունը գրանցել մրցանակաբաշխության պատմության մեջ ամենացածր վարկանիշն ու ամենաերկար տևողությունը՝ 2007 թվականից ի վեր: 3.50 ժամանոց հաղորդումը դիտել է 26.5 մլն մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը