17 07 2021

Իշխանությունն ամբողջ Հայաստանով պետական հեղաշրջման նոր փուլ է սկսել․ Գեղամ Մանուկյան



Այսօր իշխանությունները հատեցին նույնիսկ մարդկային կարմիր գծերը։ Այս մասին դատարանի բակում լրագորղների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, Հայաստան դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը անդրադառնալով այսօր Գեղամ Նազարյանին կարմիր բերետավորների կողմից գետնին պառկեցնելով բերման ենթարկելուն։

«Ուղղակի անտանելի է դառնում այն մթնոլորտը, որը կա։ Այսօր լարված իրավիճակ է սահմանին և այս ընթացքում Սյունիքի գլախատումը․․․ Սյունիքը հիմա ուշադրության կենտրոնում է, բայց ամբողջ Հայաստանով իշխանությունը պետական հեղաշրջման նոր մի փուլ է սկսել իրենց տեսակետը չկիսող գործիչների դեմ»,- նշեց Մանուկյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ