60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ 63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը