Ֆրանսիայի Նիցա քաղաքում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Իսկ պատվո հարթակի 3-րդ հորիզոնականում կանգնել են Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը