Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դեկտեմբերի 23-ին, երբ պետք է տեղի ունենային բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, Լաչինի միջանցքը նոր էր փակվել, դեռ թշնամին չէր տնավորվել, ու հնարավոր էր բանակցություններով բացել Միջանցքը:
Հայաստանը հրաժարվեց բանակցություններից, Արարատ Միրզոյանը բացատրեց այսպես. «Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում»:
Մենք էսքան ժամանակ մտածում էինք, թե ատամ են ցույց տալիս: Պարզվում է՝ բանակցությունից հրաժարվել են, որովհետև Գռզոյի բանկով հիփոթեք պետք ա վերցներ մեր արտգործնախարարը:
Մի կողմում պետությունն էր, պետակն շահը, սովահար ու շրջափակված 120 հազար հայը, մյուս կողմում անձնական գործերն էին՝ դղյակի գնումը:
Միրզոյան Արարատը ընտրեց անձնական գործերը: Երևի Փաշինյանին հարցրել է՝ ի՞նչ անեմ, ասել է՝ գնա թազա տան տեր դարձի, Մոսկվան հա էլ կա (Սա էն Նիկոլն ա, որ ասում էր՝, որ տեսնի բանակցել է, չի ստացվել, ուրիշ թուղթ կբանակցի, հա էլ կան թղթեր):
Մարդիկ բաց, թափանցիկ, անկեղծ ասում են՝ մեզ համար կարևորը քեշ փողն ա ու սեփական ունեցվածքը, մնացածը՝ թքած:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը