24 12 2022

Չէ իսկականից, ուզում եմ հասկանամ, հույսներս ինչի՞ վրա է․ Սևակ Հակոբյան

Չէ իսկականից, ուզում եմ հասկանամ, հույսներս ինչի՞ վրա է․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախ-Հայաստան միակ ցամաքային ճանապարհը արդեն 13 օր է՝ փակել են ադրբեջանցի "էկոլոգները"։ Հենց սկզբից ՀՀ իշխանություն կոչվածները մատը մատին չտվեցին։ Էն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը միանգամից եկավ-նստեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, թե՝ Ադրբեջանին ստիպեք, թող բացի մեր ճանապարհը։
Իշխանական գործիչները, պատգամավորները, իրենց համար ֆռֆռում էին, ով էլ հարցնում էր, թե բա՝ գնացեք ռուսին ասեք, մենք ի՞նչ անենք, իրենց անելիքն ա։ Հետո թեմային միանգամից կպան Փաշինյանի արտախորհրդարանական «ուսապարկերը», թե բա էդ ճանապարհը ադրբեջանցիները չեն փակել, ռուսներն են փակել, թող բացեն, թող հեռանան, թող միջազգային ուժեր գան, ով ուզում է գա, բացի ռուսից, լավ կլինի։ Հետո այդ նույնը կրկնեց Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, թե՝ ճամփեն մենք չենք փակել, ռուս փաղաղապահներն են փակել։
Հետո, որպես դեմարշ, Արարատ Միրզոյանը չի գնում Մոսկվա՝ հանդիպելու իր ռուս ու ադրբեջանցի գործընկերներին։ Մինչ հայ քաղաքական միտքը փորձում էր վերլուծել՝ ճի՞շտ էր, թե սխալ Արարատի չգնալը, այս նույն նառատիվները շարունակվում են, թե՝ ռուսը չի կարողանում, չի կարում՝ թող դուրս գա և այլն։
Հիմա մտածում եմ, բա որ էսքանից հետո, նրանք էլ հելնեն ու դուրս գան, ասեն չե՞ք ուզում, մենք հելանք․․․ու դա անեն, սուս ու փուս, շատ արագ, ի՞նչ ենք անելու։ Ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է ասել, որևէ մեկ այլ երկիր, իսկականից ցանկություն, համաձայնություն, պատրաստակամություն հայտնե՞լ է խաղաղապահ զորախումբ բերել ու կանգնեցնել հայի ու ադրբեջանցու մեջտեղը: Երբ Ադրբեջանը այ հենց այսպիսի սադրանքներ անի, պատրա՞ստ է ուժով հեռացնել դրանց՝ ապահովելով մեր տեղաշարժը դեպի Արցախ և հակառակը։
Ես չե՛մ լսել: Արդյո՞ք կա այդպիսի մի երկիր, որն այդ պատասխանատվությունը կվերցնի իր վրա, նաև հաշվի առնելով Ալիևի հաբռգածությունը, Նիկոլի՝ ամեն պահի «քցելու» ունակությունը։
Չէ իսկականից, ուզում եմ հասկանամ, հույսներս ինչի՞ վրա է։ Թե՞ մեզ թվում է՝ մեր խնդիրները ռուսներին, ամերիկացուն, ֆրանսիացուն, ՄԱԿ-ին ավելի հետաքրքիր են, քան մեզ, որ սենց մեզ պիտուխի տեղ ենք դրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ