«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները, «Փաստ» թերթի տեղեկություններով, ընթանում են բավական դանդաղ, նիստերին քննարկվող հարցերը գրեթե ոչ մի աղերս չունեն սահմանադրական փոփոխությունների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհուրդը մի քանի լուրջ սահմանադրագետների է դիմել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկվեն փորձագետի կարգավիճակում, սակայն կտրուկ մերժում են ստացել: Կառավարության կուլիսներում խոսում են, որ, ըստ էության, ոչ մի լուրջ սահմանադրագետ չի ցանկացել մաս կազմել այդ գործընթացին: Հիմա էլ, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դիմել է քաղաքացիներին՝ առաջարկելով համապատասխան կայքին ուղարկել առաջարկներ: Նույնիսկ ձևանմուշ են ստեղծել։ Սա դարձել է շատ իրավաբանների ոչ միայն քննադատության, այլև ծաղրի առարկան: Բանն այն է, որ առաջարկությունների համար պետք է որևէ նախնական նախագիծ լինի, իսկ այդպիսի փաստաթուղթ, կարծես, չի էլ նշմարվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը