Սեպտեմբերի 3-ին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ «ՕրաԽնդիր» հաղորդման շրջանակներում այսօրվա իշխանության կարկառուն ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Ներկայացնենք նրանք, այնուհետև մեկնաբանենք:
Ըստ Իոաննիսյան՝ Հայաստանում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարը պատկաում է ոչ թե իշխանություններին, այլ ինչ-որ մասնագիտական հանրությանը: Իոաննիսյան նշում է նաև, որ այսօր Հայաստանում փաստացի գործում է իշխանություններից անկախ դատական համակարգ, քաղաքական հակառակորդների դեմ դատական գործընթացներ չեն իրականացնում և հատուկ միջոցներ չեն կիրառվում: Իոաննիսյան նաև վերլուծելով ընդհանուր քաղաքական վիճակը Հայաստանում՝ եզրահանգում է, որ ժողովրդավարության դրսևորում այն, որ մարդկանց դեմ «տանկեր հանած» անձիք ինչ-որ գործողություններ են ծավալում քաղաքական դաշտում:
Իսկ հիմա անդրադարռնանք վերոնշյալ դարակազմիկ մտքերին:
Սկսենք նրանից, որ մասնագիտական հանրությունը իր միանշանակ համաձայնությունը երբեք էլ չի տվել Հայաստանում Սահմանադրական դատարանի վերացման և Գերագույն դատարան ստեղծելու իշխանութունների նկռտումներին, ավելին՝ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը ներկայացրել էր, որ դժվար քննարկումների արդյունքում ձայների շատ փոքր տարբերությամբ Գերագույն դատարան ստեղծելու իշխանության ձկտումը հավանութուն ստացավ:
Հասկանում եք Իոաննիսյան պատահական չէ, որ պատասխանատվությունը փորձեց բարդել մասնագիտական հանրույթի վրա սրանով իսկ հիմք է պատրաստվում հետագայում, նոր իշխանությունների օրոք պատասխանատվությունից խուսափելու համար: Բայց դա չի ստացվի, պարո Իոաննիսյան. թե դուք, և թե իշխանության այլ փայատերերը չեն կարողանալու խուսափել շատ հարցերից:
Խոսելով քաղաք տանկեր մցնելու մասին՝ հավանաբար Իոաննիսյան նկատի ունի նախկին իշխանություններին և Մարտի 1-ի իրադարձությունները:
Հասկանում եք, երբ որ մի երկրում սահմանադրական փոփոխությունները կարող է գրել ֆիզիկոսը նա նաեւ ինքն իրեն կարող է թույլ տալ համարել ռազմական գործի գիտակ:
Բացի քաղաքական մաիպուլացիա անելու ցանկությունից հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ֆիզիկոս-սահմանագետը չի գիտակցում, որ 2008 թ.-ին մայրաքաղաքի փողոցներում տանկեր չեն եղել: Հետաքրքիր է նաև այն, որ այս ամենի ֆոնին Իոաննիսյան ծպտուն չի հանում 1996թ.-ին նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած այլանդակությունների մասին և չի խոսում այն մասին, թե ինչպես Տեր-Պետրոսյանը տանկեր մցրեց քաղաք, ինչպես բռնացավ ժողովուրդի ազատ կամքին: ՀՀՇ-ական Իոաննիսյան չի խոսում նաև այն մասին, որ Տեր-Պետրոսյանին փոխարինած հաջորդ իշխանությունը այքան խոհեմություն ունեցավ, որ քաղաքական հաշվեհարդար չիրականացրեց և նույն Տեր- Պետրոսյանի գլխից մեկ մազ անգամ չպակասեց:
Երևան 1996 թ.
Ինչը վերաբերվում է նրան, որ այսօր քաղաքական իշխանությունը շատ ավելի լոյալ է և ժողովրդավար, քան երբևիցե եղել է նախկինում նշեմ, որ Մարտի 1-ի իրադարձություններին հետևած դատական գործընթացը գալիս է ապացուցելու հակառակը:
Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր նույն Նիկոլ Փաշինյանը կոչ անում բարիկադներ կառուցել «այս գիշեր ամեն ինչ ավարտել», կոչ էր անում «ազատագրել քաղաքը ղարաբաղցի տականքներից», եթե այս ամենը իրար գումարենք, ապա համընդհանուր հանցանքների ծանրությունը հաշվի առնելով Փաշինյանը դեռ պետք է կալանավայրում լինել: բայց նա և շատ փոքր ժամկետ ստացավ, և դեռ մի բան էլ իշխանության և ընդդիմության քաղաքական երկխոսության ընթացքում ժակետից շուտ կալանքից դուրս եկավ, սրան գումարեք նաև այն, որ « մոնղոլ- թաթարներից» երկիրը « ազատագրող » շտաբի պետ Ալիկ Արզումանյանը անգամ պաշտոն ստացավ նախորդ իշխանությունների օրոք:
Ինչ վերաբերվում է նրան, որ իշխանությունները իբրև քաղաքական կամք են դրսևորում և զանգովի արդարադատություն չեն իրականացնում և չեն պատժում նախկիններին, մի քանի նկատառում անենք:
Երբ 1998 թ.-ին իշխանափոխություն տեղի ոնեցավ, հանրության ճնշող մեծամասնությունը պահանջում էր պատժել թե Լևոն տեր- Պետրոսյանի, և թե ՀՀՇ-ական վերնախավին: Այո-այո, Իոնիսյանի ՀՀՇ-ական վերնախավին: Հենց այս իրավիճակում է, որ նոր իշխանության ղեկավարը կամք դրսևորցե և չթաղեց երկիրը անցյալի ուրվականների հետ պայքարում: Չնայած փորձը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ պատժել պետք էր, եթե պատիժը լիներ միգուցե իոաննիսյանները և իրենց քաղաքական հայրերը անպատժելիությունից ոգևորված այսօր հանրությանը դաս չէին տա պետության առջև էլ վաստակ ունեցած անձանց վրա էլ մատ չէին թափ տա:
Գիտեք, պատահաբար չէ, որ վերնագրում նշեցի, որ սրիկայությունը պետք է վերջ ունենալ, իրոք որ, երբ որ ինչ- որ մեկն ասում է, որ այսօրվա Հայաստանում պատվերով արդարադատություն չի աշխատում, ես միանգամից հիշում եմ գախնալսված խոսակցություններ, հիշում եմ, թե ինչպես Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդումը սկսեց այն բանից հետո, երբ նա պահանջեց կառավարության 100 տոկոսի փոփոխությունը, թե ինչպես Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական գործը ընթացքի մեջ դրվեց միայն Զագրեբում նրա ԵԺԿ համագումարի ելույթից հետո և թե ինչպես Արարատյան թեմի ներկայացուցչի դեմ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ կաթողիկոսը հղում անելով մասնագետներին նշեց, որ վտանգավոր է կորոնավիրուսի համավարակի պայմաններում նախագահ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ:
Ամոթ ունեցեք, պարոնայք, ամոթ…
Սևակ Դանիելյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը