Սահմանադրական դատդարանը վարույթ է ընդունել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացրած դիմումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության։
Դատաքննության օր է նշանակվել 2021թ. փետրվարի 09-ը, 11։00։
Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։
Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը»,– գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծ։ Գործընթացը, ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների, տեղի է ունեցել խախտումներով, ինչի հիմքով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին ՍԴ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը