26 02 2022

Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Ժողովուրդ»

Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 24-ին Զինված Ուժերի Գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին մի շարք պաշտոնատար անձինքեւ նրանց փոխարեն նշանակվեցին նոր պաշտոնյաներ: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը Գլխավոր շտաբի պետ չունեն եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ թեկնածուի հարցում նախ չկա վերջնական որոշում, իսկ ՀՀ Պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր նախարարը կվերադառնա եւ նրա վերադառնալուց հետո  արդեն կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ի դեպ, ըստ լուրերի, նրա հետ Ռուսաստան է գնացել նաեւ ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ուստի չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը:  Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն, ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ