19 02 2022

Իրեն կարելի է, ընդդիմադիրներին՝ ոչ. «Հրապարակ»

Իրեն կարելի է, ընդդիմադիրներին՝ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։ Վեդի խոշորացված համայնքի  վարչական տարբեր շրջանների բնակիչներին ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա տրամադրել է 15-50-հազարական դրամ, մի բան, որի, նախ, իրավունքը չունի, քանի որ ավագանու որոշմամբ պետք է հատուկ խորհուրդ ձեւավորվեր, եւ խորհուրդը նման որոշումներ ընդուներ։

Բացի դա՝ ընտրություններից առաջ այդպիսի օգնությունների համար իշխանությունը դատում է Սյունիքի համայնքապետ Առուշ Առուշանյանին, մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի աշխատակիցներին։ Փոխարենը համայնքային բուն խնդիրները Գարիկ Սարգսյանի եւ նրա կողմից վարչական շրջանների ներկայացուցիչներ նշանակվելուց հետո անտեսված են, Ուրցաձորում, օրինակ, բնակիչներին զրկել են գիշերային լուսավորությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ