«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Արտաշատում՝ ներկուսակցական հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնեւյան» ոճով քծնել, գովերգել է «շեֆին»՝ Նիկոլ Փաշինյանին, «պետությունը, կուսակցությունը բարձր մակարդակով կառավարելու համար»։ Հատկապես ներկուսակցական կարգուկանոնն է բարձր գնահատել եւ դա վերագրել է նրան, որ վարչությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը: Քծնանքն այնքան անթաքույց է եղել, որ անգամ ՔՊ-ականներն են տարակուսել:
Հիշեցնենք, որ նախկինում ՔՊ վարչության նախագահ են եղել Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը: 2022 թ․ հոկտեմբերին վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Թեեւ պարզ է, որ նախորդ նախագահների ժամանակ էլ որոշումները կայացրել է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը