«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին հանդիպումների շարք է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց իշխանական շրջանակներում «արտախորհրդարանական ընդդիմություն» են անվանում, իսկ իրականում սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր սատելիտ ուժերի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ մանրամասներ է ներկայացրել, այսպես կոչված, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» գործընթացի վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեման ներքաղաքական օրակարգում «տաք» պահելու համար մի քանի «սլիվներ» է արել: Իսկ հանդիպման հիմնական մեխը եղել է սահմանադրական փոփոխությունների թեման։
Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախ ներկայացրել է, թե հանձնաժողովի աշխատանքներն ինչ փուլում են գտնվում, այնուհետև հավելել է, որ նշյալ քաղաքական ուժերը նույնպես կարող են առաջարկությունների փաթեթ ներկայացնել, ավելին՝ ակտիվ ներգրավված լինել պրոցեսում։ Ըստ էության, սա արվում է գործընթացը լեգիտիմացնելու և հետագայում նոր Սահմանադրությունը որպես քաղաքական «լայն կոնսենսուսով» ստեղծված փաստաթուղթ մատուցելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը