21 12 2021

Զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով պաշտոնանկություններ են ՊՆ-ում․ «Փաստ»

Զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով պաշտոնանկություններ են ՊՆ-ում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր, պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ են սկսվել, որոնց մի մասը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն որևէ բացատրություն կամ հիմնավորում չունեն, այլ պայմանավորված են զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով։

Մեր տեղեկություններով, նորանշանակ նախարարն իր համար անցանկալի ոչ մի աշխատակցի ուղղակի դիմում գրել չի տալիս, այլ իր գործն անում է, այսպես ասած, «չերեզներով», կամ ուղղակի այնպիսի իրավիճակներ է ստեղծում, որ մարդիկ ինքնաբերաբար հայտնվեն դիսկոմֆորտ վիճակում և սեփական դիմումի համաձայն ստիպված դուրս գան աշխատանքից։

ՊՆ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ, օրինակ՝ նախարարության աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցներից մեկին, որը պետական համակարգում բավական երկարամյա փորձ ունի և, ամենակարևորը, ապաքաղաքական դեմք է, օրեր առաջ ազատել են աշխատանքից ծիծաղելի պատճառաբանությամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ