20 11 2021

Հայկ Սարգսյանի մասով քրեական գործ չհարուցվեց. «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանի մասով քրեական գործ չհարուցվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել իրավապահ համակարգում: Ինչպես ցույց տվեցին զարգացումները, իրավապահները կուլ գնացին իշխանությանը: 2021 թվականի մայիսի 19-ին ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) որոշումը՝ պատգամավորի մասով քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ այն ուղարկել է ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատել էին մեր տեղեկությունը՝ նշելով. «Գլխավոր դատախազությունը վերացրել է քրեական գործ չհարուցելու որոշումը:

ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունավում է»: Առիթն այն էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել էր՝ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել, ու հաղորդում է ներկայացվել դատախազություն։

Դատախազությունն էլ այս գործը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ մայիսի 10-ին որոշել էին Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Գլխավոր դատախազությունը, սակայն, վերացրել էր քրգործի հարուցման որոշումը՝ ըստ էության ստիպելով պատգամավորի գործողություններում հանցակազմ տեսնել: Բայց ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, ենթարկվել է իշխանությունների ճնշումներին եւ որոշել կարճել գործը։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ