19 11 2021

Օրինական կաշառք.750 հազար դոլար անհայտ տնտեսվարողների. «Ժողովուրդ».

Օրինական կաշառք.750 հազար դոլար անհայտ տնտեսվարողների. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Այս իրողությունը, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, խիստ մտահոգիչ է: Ինչո՞ւ. որովհետեւ նախ օրակարգում ներառված էր հարցը չզեկուցվողների շարքում, եւ որոշ կետեր էլ հույժ գաղտնի էին: Որեւէ բացատրություն, թե ինչու է հատկացվում մոտ 750 հազար դոլար անհայտ գյուղացիական տնտեսվարողների, կոնկրետ ինչ գյուղացիական տնտեսվարողների մասին է խոսքը, չի տրվում: Չկար որեւէ բացատրություն, եւ անգամ հիմնավորումների մեջ չկային մանրամասներ:

Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված համակարգված կաշառքի դրսեւորում, քանի որ, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում. դրանք են՝ Աշտարակ-Ապարան-Թալին, Արարատ-Արտաշատ-Մասիս-Վեդի, Արմավիր-Արաքս-Բաղրամյան-Խոյ-Մեծամոր-Վաղարշապատ-Փարաքար, Գավառ-Մարտունի-Սեւան-Վարդենիս, Թումանյան-Սպիտակ-Վանաձոր-Փամբակ, Աբովյան-Գառնի-Ծաղկաձոր-Նոր Հաճն-Հրազդան-Նաիրի, Ախուրյան-Ամասիա-Աշոցք-Արթիկ, Եղեգնաձոր-Ջերմուկ-Վայք եւ Տավուշում՝ Նոյեմբերյան:

Այսինքն՝ այս համայնքներույմ տեղի են ունենալու ընտրություններ, ու չի բացառվում, որ մոտ 750 հազար ԱՄՆ դելարը կառավարության պահուստային ֆոնդից կարող է ընտրակաշառքի սկզբունքով, բայց այլ վերնագրով բաշխվել համայնքներում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ