10 11 2021

Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. «Ժողովուրդ»

Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են սահմանափակումները։ Գրեթե բոլոր երկրներում իշխանությունները տարատեսակ արգելքներով ու սահմանափակումներով ստիպում են քաղաքացիներին պատվաստվել, քանզի համավարակի դեմ պայքարի միակ միջոցը դա են համարում։ Հայաստանում կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ տարեց մարդիկ, թոշակառուները այն թիրախային խումբն են, որոնք չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, իսկ վարակվելու դեպքում վերջիններս մոտ շատ բարձր է մահացության ցուցանիշը։ Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ արգելելով՝ կառավարությունը ցանկանում է զերծ պահել թոշակառուներին վարակվելուց։

Շուտով «Հայփոստ-ի ծառայություններից կկարողանան օգտվել միայն պատվաստված քաղաքացիները։ Բացի այդ, «Հայփոստ»-ի ծառայություններից օգտվում են նաեւ սոցիալական նպաստ ստացողները, որոնց մեծ մասը գրանցված աշխատող չէ, եւ վերջիններս կորոնավիրուսի համար հանդիսանում են թիրախային խումբ, շատ ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում արդյունքը լինում է անդառնալի։ Ստացվում է, որ չպատվաստված քաղաքացիները շուտով չեն կարողանա նաեւ թոշակ ու նպաստ ստանալ։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ