07 10 2021

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 23 հազար 440: Բայց, մյուս կողմից, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 289-ից հասնելով 321-ի:

Հայտնի իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները եւ առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։

Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այս տարվա 8 ամիսներին բնական հավելաճը կազմել է 2325, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 3 հազար 616 էր, 2019թ.՝ 2 հազար 492:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ